Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիր կստորագրեն։
Այս մասին Ալիևի հետ հանդիպմանը հայտարարել է Պուտինը։
ՌԴ նախագահն ասել է, որ սա հարաբերությունների զարգացման նոր փուլ է։
Ալիևն իր հերթին նշել է, որ այդ հռչակագրի ստորագրումը դրական նշանակություն կունենա։ Նրա խոսքով՝ դրանում 40 կետ կա։