Փետրվարի 26-ից 27-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 9 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Այս մասին հայտնել է ԱԻՆ-ը։
«Մասնավորապես՝ Կոտայքի մարզի Հրազդան, Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում, Ամասիա-Բերդաշեն, Կոտայքի մարզի Ջրաբեր-Ֆանտան ավտոճանապարհներին, Արագածոտնի մարզի Ալագյազ, Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ և Սյունիքի մարզի Տաթև գյուղերում։
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 9 ավտոմեքենա և 28 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն»,- ասվում է հաղորդագրության մեջ: