ՆԱՏՕ-ն Ուկրաինայի շուրջ հակամարտության մասնակից չի դառնա՝ հակառակ դեպքում այն կարող է վերաճել երրորդ համաշխարհային պատերազմի։ Այդ մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
«Մենք փորձում ենք կանխել էսկալացիան: Դա կլինի միջուկային պատերազմ: Մենք փորձում ենք թույլ չտալ, որ որևէ միջադեպ մեզ դրդի այդ ուղուն»,- ասել է պաշտոնյան։
Բորելը, խոսելով Անթալիայում Ռուսաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Դմիտրո Կուլեբայի բանակցությունների մասին, լավատեսություն չի հայտնել: