Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականը մեկնել է Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրե, որտեղ մասնակցելու է Աշխարհի գավաթի խաղարկության 3-րդ փուլին։
Վերջինս անցկացվելու է մարտի 17-ից 20-ը։
Մեր հավաքականը գլխավորում է Հակոբ Սերոբյանը։ Հավաքականում ընդգրկված են մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանը և Արթուր Ավետիսյանը։