Հայաստանի Հանրապետությունում մարտի 17-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 422202 դեպք, որոնցից 409047-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2924 պացիենտ:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։
Նշվում է, որ երեկ կատարվել է 2480 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է 47 նոր դեպք, ապաքինվել են 140-ը։ Մեկ օրում հիվանդությունը խլել 2 մարդու կյանք։
Ըստ աղբյուրի՝ առայսօր կորոնավիրուսի հետևանքով մահվան 8589 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1567 է: Մինչ այս կատարվել է 2944317 թեստավորում։