«Ռոմայի» կիսապաշտպան Ժորդան Վերետուն, ամենայն հավանականությամբ, ամռանը կհեռանա թիմից։ Այս մասին հայտնել է լրագրող Նիկոլո Սկիրան՝ նշելով, որ ֆուտբոլիստը չի ցանկանում պայմանագիրը երկարաձգել։
Պայմանագրի ժամկետը կավարտվի 2024 թվականի ամռանը:
Այս պահին կիսապաշտպանը ներառված չէ «գայլերի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի ծրագրերում, ուստի նա նախատեսում է հեռանալ։
Նշվում է, որ «Ռոման» ցանկանում է Վերետուի տրանսֆերի դիմաց ստանալ մոտ 15 միլիոն եվրո։