fbpx
Սպորտ

Ռեալի նախկին հարձակվողը խոստովանել է, որ երազում է դառնալ Արքայական ակումբի գլխավոր մարզիչը

Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի նախկին հարձակվող Ռաուլ Գոնսալեսը խոստովանել է, որ երազում է դառնալ «Արքայական ակումբի» գլխավոր մարզիչը։

«Ցանկանու՞մ եմ գլխավորել «Ռեալը». դա իմ երազանքն է, որին օր օրի գնում եմ։ Որոշել եմ լավ մասնագետ դառնալ, ակումբի կառուցվածքի մի մասն եմ և փորձում եմ ինձ պատրաստել լուրջ մարտահրավերների։

Ժամանակը ցույց կտա՝ արդյոք կլինի՞ իմ կարիքը։ Այժմ ես սովորում եմ, հաճույք եմ ստանում և ակումբի տրամադրության տակ եմ»,- Ռաուլի խոսքն է մեջբերում Marca-ն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ