Հայաստանի ազգային կինոկենտրոնից հայտնել են, որ մասնակցելու են Կաննի միջազգային կինոփառատոնի Marche du Film կինոշուկային։
- Հաջորդ մանկական եվրատեսիլը կայանալու է Երևանում՝ դեկտեմբերի 11-ին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
- Հայաստանն առաջին անգամ մասնակցել է Շարժայի ժառանգության օրեր փառատոնին
«Ուրախ ենք տեղեկացնել, որ Հայաստանի ազգային կինոկենտրոնը մասնակցում է մայիսի 17-ից 25-ը կայանալիք Կաննի միջազգային կինոփառատոնի Marche du Film կինոշուկային, որտեղ ունենալու ենք տաղավար (Palais 1, Booth N 23.04):
Առաջարկում ենք բոլոր կինոգործիչներին, ովքեր պատրաստվում են ներկա գտնվել Marche du Film կինոշուկային նախօրոք կապ հաստատել Կինոկենտրոնի հետ, որպեսզի մենք կարողանանք աջակցել ձեզ ձեր պլանավորած հանդիպումները հայկական տաղավարում կազմակերպելու համար», – ասված է Կինոկենտրոնի Facebook-յան էջում: