fbpx
Կառավարություն

Հայաստանում 500 մանկապարտեզ կառուցելու ծրագիրը մեկնարկել է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում ներկայացրել է Կառավարության ծրագրի 2021 թվականի կատարողականի զեկույցը, որի ժամանակ հայտնել է, որ մինչև 2026 թվականը Հայաստանում 500 մանկապարտեզ կառուցելու մեր ծրագիրը մեկնարկել է։

«Հանրակրթության ոլորտում հաջորդ կարևորագույն ինստիտուցիոնալ փոփոխությունը 300 դպրոցի կառուցման, հանրակրթության պետական չափորոշիչի ընդունման շարքում ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացն է, որը նույնպես մեկնարկել է 2021 թվականին ու պիտի լինի շարունակական»,- ասել է Փաշինյանը:

Վարչապետը նշել է, որ լուծվելու են երկու կարևորագույն խնդիր. բացառվելու է պատշաճ որակավորում չունեցող ուսուցիչների մուտքը դպրոց և ուսուցիչների աշխատավարձերի շարունակական բարձրացման մեխանիզմ է ստեղծվելու:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ