Չորեքշաբթի Ինդոնեզիայի Արևմտյան Պապուա նահանգում բեռնատարը ընթացել է լեռնային ճանապարհով և բախվել սարալանջին։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ նշելով, որ վթարի հետևանքով առնվազն 18 մարդ է զոհվել, ևս 4-ը՝ վիրավորվել։
Նշվում է, որ բեռնատարը տեղափոխել է 29 մարդ։
Չորսի վիճակը գնահատվում է ծանր։