fbpx
Հասարակություն

Գազաբալոնների տեղադրման լիցենզիաներ են տրամադրվել ևս 3 կազմակերպության

ՀՀ ՏԿԵ նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․

«2022 թ․ մարտի 30-ին Հայաստանի Հանրապետությունում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության իրականացման լիցենզիաներ են տրամադրվել ևս երեք կազմակերպության, որից երկուսը՝ Երևանում, մեկը՝ Շիրակի մարզում։

Ավելի վաղ 9 կազմակերպություն ևս տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից ստացել էր համապատասխան լիցենզիա։ Այսօր հանրապետությունում գործում է 12 լիցենզավորված ընկերություն»։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ