Իտալական ակումբները շարունակում են հետաքրքրություն ցուցաբերել Հայաստանի հավաքականի նախկին ավագ, «Ռոմայի» ներկայիս կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հանդեպ։
Այս անգամ էլ լուրեր են շրջանառվում, որ Մխիթարյանը հայտնվել է «Լացիոյի» ուշադրության կենտրոնում։
Այս մասին գրում է Tuttomercato-ն։
Նշվում է, որ Մխիթարյանով հետաքրքրված է անձամ «Լացիոյի» նախագահ Կլաուդիո Լոտիտոն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Լացիոն» ձեռք էր բերել հռոմեական ակումբի հարձակվող Պեդրոյին։
Նշենք, որ Մխիթարյանի գործող պայմանագիրը «Ռոմայի» հետ ավարտվում է այս տարվա հունիսին։
Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, որ հայ ֆուտբոլիստը առաջիկայում բանակցություններ է սկսելու «Ռոմայի» հետ՝ կապված պայմանագրի երկարաձգման հետ։