Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը վերջին շրջանում բազմաթիվ ահազանգեր է ստանում դպրոցներում դրամահավաքության վերաբերյալ:
Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
- Կրթությունը պետք է բավարարի տնտեսության զարգացման կարիքները․ Անդրեասյան
- Սպասում ենք հստակ և կողմնորոշված արձագանք․ բաց նամակ վարչապետին
«Հաշվի առնելով վերոնշյալը` ԿԳՄՍ նախարարությունը շրջաբերական նամակով դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով իրենց ենթակա ուսումնական հաստատություններին հանձնարարել առ այն, որ հանրակրթական ուսումնական հաստատություններում բացառվեն նմանօրինակ երևույթները:
Նույնաբովանդակ գրություն է ուղարկվել նաև ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող հանրակրթական ուսումնական հաստատությունների և ոչ պետական դպրոցների տնօրեններին», – ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
