ԱՄՆ դեսպանատունը վերադարձել է Լվով՝ վերականգնելով իր աշխատանքն Ուկրաինայում։ ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ուկրաինայում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Քրիստինա Քուինը։
«Մենք ուրախ ենք վերադառնալու համար: Կշարունակենք այստեղ ամեն ինչ անել՝ օգնելու ուկրաինացիներին»,- ասել է նա Լվովում կայացած մամուլի ասուլիսում: