fbpx
Իրավական

Նորաշենցի տղամարդը դանակահարել էր համագյուղացիներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ մայիսի 1-ին ոստիկանության Տավուշի բաժնում հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ դանակահարված վիճակում բուժօգնության են տեղափոխվել Նորաշեն գյուղում ապրող 42 և 57 տարեկան երկու տղամարդ։

«Ահազանգը ստանալուն պես օպերատիվ խումբը մեկնեց հիվանդանոց։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում բաժնի քրեական հետախույզներին հաջողվեց պարզել, որ ժամը 17.15-ի սահմաններում Նորաշեն գյուղից ոչ հեռու գտնվող հուշաղբյուրի մոտ համագյուղացիների միջև վեճ էր ծագել, այդ ընթացքում էլ 43-ամյա մի տղամարդ դանակով խփել ու մարմնական վնասվածքներ էր պատճառել համագյուղացիներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ