Գրեմմիի մրցանակակիր, փոփ աստղ Կամիլա Կաբելոն ելույթ կունենա 2022 թվականի Չեմպիոնների լիգայի եզրափակչի բացման արարողությանը։
Նա բեմ կբարձրանա մայիսի 28-ին Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում:
«Ես մտադիր եմ իսկապես հատուկ շոու կազմակերպել: Սպասում եմ անհամբեր»,- երգչուհու խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։