fbpx
Սպորտ

Հայտնի են ՉԼ՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները

ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը ներկայացրել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն խաղացողի կոչմանը հավակնող չորս ֆուտբոլիստների անունները։

Նրանք են Դորտմունդի «Բորուսիայի» և Մյունխենի «Բավարիայի» գերմանացի կիսապաշտպաններ Յուլիան Բրանդտը և Ջոշուա Կիմմիխը, Մադրիդի «Ռեալի» ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն և ՊՍԺ-ի ֆրանսիացի ֆուտբոլիստ Ուսման Դեմբելեն։

Բրանդտը մեկ գոլ է խփել Մադրիդի «Ատլետիկոյի» դարպասը (4:2), Դեմբելեն գոլի հեղինակ է դարձել «Բարսելոնայի» (4:1) հետ խաղում, Կիմիխը հաղթական գոլ է հեղինակել «Արսենալի» դեմ խաղում (1:0), իսկ Վալվերդեն մասնակցել է «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղի 120 րոպեներին (1:1, 11-մ.՝ 4:3):

Ընդհանուր առմամբ, այս շաբաթ կայացան Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի չորս հանդիպում՝ «Բորուսիա» — «Ատլետիկո Մադրիդ» (4:2), «Բարսելոնա» — ՊՍԺ (1:4), «Բավարիա» — «Արսենալ» (1:0), «Մանչեսթեր». Սիթի» — «Ռեալ» 1:1 (11մ.՝ 3:4):

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները կանցկացվեն ապրիլի 30-ին և մայիսի 7-ին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ