fbpx
Ժամանց

Բրազիլացի երկրպագուհին ծննդաբերել է Metallica-ի համերգի ժամանակ

Բրազիլիայում կայացած համերգի ժամանակ Metallica ռոք խմբի երկրպագու Ջոյս Ֆիգեյրոն, որը հղիության 39-րդ շաբաթում էր գտնվում, ծննդաբերել է: Բժիշկները որոշել են երեխայի ծնունդն ընդունել հենց մարզադաշտում, քանի որ կնոջը հիվանդանոց տեղափոխելու ժամանակ չի եղել։ Այս մասին Ինստագրամում գրել է ծննդաբերող կինը։

Նա նշել է, որ ծննդաբերությունը սկսվել է Estàdio Couto մարզադաշտում` համերգի ավարտից առաջ: Տղան՝ Լուանը, ծնվել է ժամը 23:15-ին, խմբի առաջին համանուն ալբոմի «Enter Sandman» երգի հնչյունների ներքո։

«Յուրաքանչյուր համերգ, որին գնում եմ, մի բան լինում է. Այս անգամ ես ինձ գերազանցեցի»,- կատակել է Ֆիգեյրոն։

Աղջկա գրառումը վերահրապարակել է նաև Metallica-ի պաշտոնական ալիքը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ