fbpx
Գիտություն

Մարզերից մոտ 1000 երիտասարդ մասնակցել է թվային մարքեթինգի, դիզայնի, բիզնեսի և ՏՏ թեմայով համաժողովի

Եղեգնաձոր քաղաքում մայիսի 8-ին կայացել է թվային մարքեթինգի, դիզայնի, բիզնեսի և ՏՏ թեմայով «Ֆորմուլա Եղեգնաձոր» համաժողովը, որն ամփոփվել է պանելային քննարկումներով։ Մասնակիցները հնարավորություն են ունեցել նաև մրցույթների մասնակցել և նվերներ ստանալ։

Կոնֆերանսը միտված էր Վայոց Ձորի և հարակից մարզերի բնակիչներին թվային մարքեթինգի, դիզայնի, բիզնեսի և տեղեկատվական տեխնոլոգիաների մասին արդի գիտելիքով ու գործիքակազմով զինելուն, ուղղորդելու մասնագիտական կողմնորոշման և աշխատանք գտնելու հարցում։

«Ֆորմուլա Եղեգնաձոր» թվային կոնֆերանսը կազմակերպվել էր TCF ընկերությունների խմբի հիմնադրման օրվա կապակցությամբ։ Ընկերության համահիմնադիր Նարեկ Վարդանյանն ընդգծել է, որ ընտրվել է Վայոց ձորի մարզը, քանի որ այն հեռու է մնում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտից, հիմնականում այստեղ կազմակերպվում են գինեգործությանը նվիրված միջոցառումներ։

«Պոտենցիալը մեծ է, առաջին հերթին մեր նպատակն էր բերել մտածողության փոփոխություն, ցույց տալ, թե ինչպես մեր մարզաբնակ հայրենակիցները կարող են ստեղծել հաջողակ ընկերություններ՝ ապրելով իրենց համայնքներում։ Եթե ինտերնետին հասանելիություն ունի մարդը, նրա համար մեծ հնարավորություններ կան, միայն թե պետք է տեղեկացված լինեն ու աշխատեն իրենց գիտելիքներն ավելացնելու ուղղությամբ», – նշել է Նարեկ Վարդանյանը։

TCF ընկերությունների խումբը նման կոնֆերանս կազմակերպում է արդեն երկրորդ անգամ, անցած տարի այն կազմակերպվել էր Գորիսում, TCF ընկերությունների խմբի համահիմնադիր Մարիամ Համբարձումյանի խոսքով՝ շատ դրական արձագանք էր ստացվել, մեծ ոգևորություն կար, այդ պատճառով էլ որոշվել է ավանդույթ դարձնել կոնֆերանսի կազմակերպումը։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ