Մոսկվայում մայիսի 16-ին տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովը, որին կմասնակցեն ՀԱՊԿ-ում նախագահող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Մայիսի 16-ին ՀԱՊԿ-ի 30-ամյակի կապակցությամբ Մոսկվայում տեղի կունենա ՀԱՊԿ-ի անդամ պետությունների գագաթնաժողովը: Նախատեսված է և՛ առաջնորդների հանդիպում, և՛ նրանց առանձին շփումը՝ աշխատանքային նախաճաշի ձևաչափով: Միջոցառման արդյունքների մասին լրագրողներին տեղեկատվություն կտան ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը և ներկայումս ՀԱՊԿ-ում նախագահող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը»,- ասել է Պեսկովը: