fbpx
Տնտեսություն

2021-ին բյուջեի եկամտային մասը գերակատարվել է 147 միլիարդ դրամով․ Նիկոլ Փաշինյան

2021 թվականին տնտեսական աճի ցուցանիշը նախատեսվածից ավելի եղավ: Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«5.3 տոկոս տնտեսական աճ ունեցանք: Ի սկզբանե նախատեսված էր 3.1 տոկոս: Ուզում եմ հիշեցնել նաև, թե 2021 թվականն ինչ միջաայրում ենք անցկացրել: Կարևոր է ընդգծել, որ մենք եկամտային մասը գերակատարել ենք 147 միլիարդ դրամով: Նկատի ունեմ, որ երբ 2020 թվականին ընդունվում էր 2021 թվականի բյուջեի նախագիծը, եկամտային մաս էր արձանագրված, և տարվա ընթացքում մենք այդ եկամտային մասից նախատեսվածից ավելի 147 միլիարդ դրամ ավելի եկամուտ ենք հավաքել:

Եկամտային մասերի հետ կապված օրենսդրական որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել, որոնք լրացուցիչ եկամուտներ են բերել: Առաջին հերթին խոսքը պղնձի խտանյութի արտահանման տուրքի մասին է, որն այդ առումով մոտավորապես 24 միլիարդ դրամի լրացուցիչ եկամուտ է բերել բյուջե»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց նաև, որ միաժամանակ հարկային մասի նվազում է եղել` կապված եկամտային հարկի հետ:

«Ունեցել ենք պատմական աննախադեպ ցուցանիշ, երբ մենք ՀՆԱ-ի 22.7 տոկոսն արձանագրել ենք հարկային եկամուտների ձևով: Միջնաժամկետում խնդիր ունենք այդ ցուցանիշը հասցնել 25 տոկոսի»,- ասաց Փաշինյանը:

Փաշինյանը նաև հայտնեց, որ 2021 թվականի ընթացքում 146 միլիարդ դրամի ԱԱՀ է վերադարձվել տնտեսվարողներին:

«Որպեսզի պատկերը ճիշտ լինի, ուզում եմ ցուցանիշը համեմատել 2017 թվականի հետ: 2017-ին ԱԱՀ-ի վերադարձը կազմել է 60 միլիարդ դրամ: 2017 թվականի նկատմամբ 140 տոկոսով ավելացրել ենք ԱԱՀ-ի վերադարձը: 2021 թվականի ավարտին չի եղել դեբետային գումարների վերադարձի գծով հարկ վճարողներից որևէ դիմում, որի դիմաց գումարը փաստացի վերադարձված չլինի: Սա նշանակում է, որ ԱԱՀ-ի գծով պարտքի խնդիրը լուծել ենք: Ուզում եմ շատ կարևոր մի բան հիշեցնել, որ 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ 125 միլիարդ դրամի ԱԱՀ-ի դեբետի գումար է պարտք եղել կառավարությունը տնտեսվարողին»,- ասաց Փաշինյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ