«Ռոմայի» 33-ամյա հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն առաջիկա օրերին պաշտոնապես կդառնա Միլանի «Ինտերի» ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Ինսայդերը նշում է, որ կողմերը կկնքեն 2 տարվա պայմանագիր: 33-ամյա հայ ֆուտբոլիստը միլանյան գրանդ կտեղափոխվի ազատ գործակալի կարգավիճակով: