Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունիսի 12-ին, ժամը 10։58-ին տեղեկություն է ստացել, որ Երևանյան լճում ձկնորսները դի են նկատել։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը՝ ջրասուզակով։
Փրկարարները լճից դուրս են բերել քաղաքացու դին։