fbpx
Ժամանց

Ջասթին Բիբերը խոսել է իր հիվանդության մասին

Երգիչը պարզաբանել է, որ ծանր հիվանդության պատճառով դադարեցրել է իր շրջագայությունը աշխարհով մեկ։ «Ամեն ինչ արեցի, որ ապաքինվեմ, բայց հիվանդությունս առաջադիմում է»,- անկեղծացել է Բիբերը։ Նա հայտարարել է, որ իր դեմքի կեսը կաթվածահար է եղել՝ աստղը չի կարողացել բացել աջ աչքն ու ժպտալ։

«Սա բավականին լուրջ է, ինչպես տեսնում եք: Կցանկանայի որ, չլիներ: Մարմինս ինձ ասում է, որ ես պետք է դադար վերցնեմ»,- ասել է երգիչը:

Բժիշկները նշում են, որ լսողության կորուստը և դեմքի կաթվածը, որոնք կապված են Ռեմսի Հանթի համախտանիշի հետ, ժամանակավոր են, բայց կարող են դառնալ մշտական:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ