fbpx
Կառավարություն

Կառավարությունը ռուսական բազային հողատարածքներ է փոխանցում

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 17-ի նիստում հավանություն տվեց Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի մասին արձանագրության մեջ փոփոխություններ կատարելու մասին արձանագրության ստորագրման առաջարկությանը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղակայման ու գործառնման նպատակով ռազմակայանի տեղաբաշխման կետերում և ռուսաստանյան կողմին փոխանցվող հողատարածքների ու անշարժ գույքի կազմում և իրավական հիմք հանդիսացող փաստաթղթերում:

Արձանագրության ստորագրումը պայմանավորված է ռուսաստանյան ռազմակայանի զինվորական կազմավորումների կազմի փոփոխության արդյունքում նրանց գործունեության համար պայմանների ապահովման անհրաժեշտությամբ, միտված է վերոշարադրյալ գործընթացների ապահովմանը և, միաժամանակ, բխում է Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղակայման և գործառնման նպատակով հողատարածքների և անշարժ գույքի փոխանցման հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի 2019թ. ապրիլի 12-ին Երևանում կայացած 12-րդ նիստի արձանագրության դրույթներից:

Խոսքը բազայի ստորաբաժանումների՝ ՀՀ Սյունիքի մարզում և այլ շրջաններում տեղակայման մասին է, որը միտված է «խորհրդային քարտեզներով սահմանազատմանը» և ճանապարհային միջանցքներին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ