«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի կազմակերպիչները դիմել են Մեծ Բրիտանիային՝ 2023-ի մրցույթն այնտեղ անցկացնելու հնարավորությունը քննարկելու համար։
Կազմակերպիչները կարծում են, որ Ուկրաինան չի կարողանա ընդունել մրցույթը, հայտնել է EBU-ի՝ Եվրոպական հեռարձակողների միության մամուլի ծառայությունը։
«Օբյեկտիվ վերլուծությունից հետո Ռեֆերենտ խումբն ու «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի ղեկավարների խորհուրդը ցավով հանգել է այն եզրակացության, որ, հաշվի առնելով ներկայիս պայմանները, անվտանգության առումով առկա իրավիճակն ու օպերացիոն երաշխիքները, որոնք անհրաժեշտ են անցկաման համար, Ուկրաինայի հանրային հեռուստառադիոընկերության ողմից չեն կարող կատարվել «Եվրատեսիլ» երգի մրցույթի կազմակերպումն ու անցկացումը՝ մրցույթի կանոններին համապատասխան»,- ասված է Եվրոպական հեռարձակողների միության հայտարարության մեջ։
Միության հայտարարության համաձայն՝ բանակցություններ կսկսվեն 2023 թ․-ին «Եվրատեսիլը» Մեծ Բրիտանիայում անցկացնելու մասին։