fbpx
Աշխարհ

Էրդողանը և Ջոնսոնը հարցազրույց են ունեցել․ քննարկվել են թուրք-բրիտանական հեռանկարներ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ։ Այս մասին հայտնել է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Կողմերը քննարկել են թուրք-բրիտանական համագործակցության առկա վիճակի և հեռանկարների շուրջ՝ խոսելով պաշտպանական արդյունաբերության ոլորտից, տարածաշրջանային գործընթացներից։

Քննարկվել է նաև Ուկրաինայում տեղի ունեցող ռազմական գործողությունների թեման։

Էրդողանն ընդգծել է Ուկրաինայի նավահանգիստներից հացահատիկի անվտանգ արտահանման հարցի պարտադիր կարգավորման անհրաժեշտությունը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ