Իսպանական «Լևանտեի» հայազգի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը որոշել է հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում։ Այս մասին հայտնել է ռուսաստանցի լրագրող Արարատ Մամբրեյանը։
«Այդ մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկայում»,- հայտնել է լրագրողը։
Նրա խոսքով՝ 20-ամյա կիսապաշտպանը ներկա է եղել Հայաստանի և Շոտլանդիայի հավաքականների միջև խաղին, որն էլ հնարավոր է նպաստել է պայմանավորվածությանը։