fbpx
Քաղաքականություն

ԱԽ քարտուղարը հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարարի դիվանագիտական խորհրդականին

Հունիսի 29-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարարի դիվանագիտական խորհրդական Վենսան Բրակոնյեի հետ: Այս մասին հայտնել է ԱԽ գրասենյակը:

«Հանդիպմանը կողմերն անդրադարձ են կատարել տարածաշրջանային անվտանգության հարցերին և դրանց հնարավոր զարգացումներին, ինչի համատեքստում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ներկայացրել է տարածաշրջանային անվտանգության ապահովման ուղղությամբ Հայաստանի մոտեցումները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ զրուցակիցները նաև քննարկել են անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ