fbpx
Սպորտ

3 հայ ըմբիշ դուրս է եկել ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության եզրափակիչ

Եվրոպայի երիտասարդական առաջնությունում այսօր դուրս են եկել ազատ ոճայինները: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:

57 կգ քաշային Հարություն Հովհաննիսյանը կիսաեզրափակչում 10:0 հաշվով առավելության է հասել Վրաստանի ներկայացուցչի նկատմամբ, 70 կգ քաշային Հայկ Պապիկյանը 12:2 հաշվով հաղթել է հունգարացի ըմբիշին, իսկ Մուշեղ Մկրտչյանը 3:1 հաշվով հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և կպայքարի ոսկե մեդալի համար:

Մեր երեք ըմբիշներն էլ կիսաեզրափակիչ էին դուրս եկել բացարձակ հաղթանակներ տանելով՝ ոչ մի միավոր չտալով մրցակիցներին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ