Ֆիլադելֆիայում ԱՄՆ անկախության օրվան նվիրված հրավառության ժամանակ անհայտ անձը կրակ է բացել, որի արդյունքում վիրավորել է երկու ոստիկանի։ Այս մասին հայտնել է NBC հեռուստաալիքի տեղական մասնաճյուղը՝ վկայակոչելով ականատեսներին:
Նշվում է, որ տուժածների վիճակը կայուն է:
Ըստ աղբյուրի՝ հազարավոր մարդիկ հետևել են համերգից հետո անցկացված հրավառությանը, իսկ կրակոցները հնչել են համերգի տարածքից դուրս։
Ականատեսների խոսքով՝ ոստիկանները կոչ են արել փախչել։