Աշխատանքային այցով Իսպանիայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Իսպանիայի ԱԳ նախարար Խոսե Մանուել Ալբարես Բուենոյի հետ։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը:
Այցի շրջանակներում նախատեսված են նախարար Միրզոյանի հանդիպումները Պատգամավորների կոնգրեսի նախագահ Մերիչել Բատետի, արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարես Բուենոյի, ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլիի հետ: