Բժիշկների խոսքով՝ համբույրները օգնում են ազատվել սթրեսից ու լարվածությունից, սակայն դրանք կարող են նաև վտանգավոր լինել։ Այս մասին գրում է doctor.rambler.ru-ն՝ վկայակոչելով համաճարակաբան Ռաֆիկ Այվազյանին։
Ըստ մասնագետի՝ համբույրի միջոցով կարող են փոխանցվել սուր վարակիչ վիրուսային հիվանդությունները, գրիպը, կորոնավիրուսային վարակն ու անգամ կապիկի ծաղիկը։ Հերպեսի վիրուսներով վարակվելու հավանականությունը նույնպես մեծ է։
Հեպատիտով կամ ՄԻԱՎ-ով վարակվելու հավանականությունը համբույրի միջոցով գրեթե հնարավոր չէ, սակայն վարակակիր անձի կամ նրա զուգընկերոջ մոտ բերանի խոռոչում վերքերի, պարօդոնտոզի կամ լնդերի արյունահոսությամբ ուղեկցվող այլ ստոմատոլոգիական հիվանդության առկայության դեպքում վարակումը հնարավոր է, ուստի նման հիվանդությունների առկայության դեպքում հարկավոր է շատ զգույշ լինել։