Ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն մոտ «Բարսելոնայի» հետ պայմանագիրը երկարաձգելուն։
Mundo Deportivo-ն հայտնում է, որ ֆուտբոլիստը ևս 2 մրցաշրջան կմնա ակումբում։
«Բարսելոնան» և Դեմբելեն համաձայնության են եկել նոր պայմանագրի ամենակարևոր կետերի շուրջ։ Ուսմանը, որը հուլիսի սկզբից ազատ խաղացողի կարգավիճակ է ստացել, համաձայնել է աշխատավարձի 40 % նվազեցման։
Ֆրանսիացու նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2024 թվականի հունիսի վերջը։ Նա կստանա այնքան աշխատավարձ, որքան ակումբի 19-ամյա սան Անսու Ֆատին։
Դեմբելեն նախորդ մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում մասնակցել է Պրիմերայի 21 հանդիպման, դարձել է մեկ գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։
![](https://azat.tv/wp-content/uploads/2022/09/azattvlogoblack.png)