fbpx
Հասարակություն

Ոսկեհատի մանկապարտեզի վերանորոգման աշխատանքները մեկնարկել են

Էջմիածնի քաղաքապետարանը հայտնել է, որ Կառավարության կողմից իրականացվող համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակում, Էջմիածին համայնքի կողմից 2022 թվականին ներկայացված հայտերից մեկով մեկնարկել են Ոսկեհատ բնակավայրի մանկապարտեզի վերանորոգման աշխատանքները:

«Նորոգվելու են շենքի հիմնական և նկուղային հարկերը, փոխվելու են դռները, պատուհանները, ամրակայվելու և սալիկապատվելու է հատակը, անցկացվելու է ջեռուցման և ջրամատակարարման համակարգ, կատարվելու է ցանկապատի և տաղավարների տեղադրում։

Աշխատանքների ընդհանուր բյուջեն կազմում է 37 միլիոն 788 հազար ՀՀ դրամ՝ պետության 70% համաֆինանսավորմամբ:

Աշխատանքների ավարտին բնակավայրի երեխաների համար կստեղծվեն լավագույն շենքային պայմանները նախադպրոցական կրթություն ստանալու համար, ինչպես նաև կապահովվի 15 հիմնական աշխատատեղ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ