fbpx
Իրավական

19-ամյա երիտասարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է երկու անձի

Իրականացվում են վարութային և քննչական գործողություններ՝ Երևանի Ջրվեժ թաղամասում երկու անձի դանակահարության դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

«Հիշյալ դեպքի վերաբերյալ ահազանգերը ստացվել են 2022թ. հուլիսի 14-ին՝ ժամը 02:03-ին և 04:35-ին, ըստ որոնց Երևանի 35-ամյա բնակիչը՝ «թիկունքի գոտկային շրջանի որովայնի և գլխի շրջանի բազմաթիվ կտրած-ծակած վերքեր» և Երևանի 40-ամյա բնակիչը՝ «ծոծրակային կտրած-ծակած վերք» ախտորոշումներով, տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Դեպքերի առթիվ նախաձեռնվել են քրեական վարույթներ:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հիշյալ անձինք նշված մարմնական վնասվածքները ստացել են Ջրվեժում գտնվող խանութի մոտ՝ վիճաբանության ընթացքում: Նկատի ունենալով, որ միմյանց հետ փաստական հանգամանքներով կապված քրեական վարույթներով առկա է պատշաճ և համակողմանի քննություն ապահովելու անհրաժեշտություն՝ որոշում է կայացվել նշված քրեական վարույթները միացնելու մասին:

Քրեական վարույթի շրջանակներում նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք անձինք, կատարվել են զննություններ, առգրավումներ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի՝ 2002թ. ծնված բնակիչ է:

Հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա՝ վերջինս ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ