fbpx
Կրթություն

Մարզերում և Երևանում աշխատարաններ կիրականացնեն Գեղագիտության կենտրոնն ու Կրեավիվա թանգարանը

Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնը և շվեյցարական Պաուլ Կլեե կենտրոնում գործող Կրեավիվա ) մանկական թանգարանը ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհի շրջանակում հուլիսի 21-ից օգոստոսի 16-ը Վանաձորում (հուլիսի 21-23), Գորիսում (հուլիսի 27-30) և Երևանում (օգոստոսի 1-16) կիրականացնեն «Աշխատարաններ՝ միջազգային փորձի փոխանակմամբ. ԳԱԿ – Կրեավիվա» ծրագիրը։

Ծրագրի տևողությունը կլինի չորս շաբաթ։ Կրեավիվա թանգարանի աշխատակից Ֆրանց Բրուլհարթը վարպետության դասեր կանցկացնի հաշմանդամություն ունեցող և չունեցող շուրջ 600 երեխաների և պատանիների համար, ինչպես նաև փորձի փոխանակման հանդիպումներ կունենա ԳԱԿ ուսուցիչների հետ։

Գեղագիտության ազգային կենտրոնի և Կրեավիվա մանկական թանգարանի միջև համագործակցությունը սկսվել է 2021 թվականի հոկտեմբերին՝ ԳԱԿ պատկերասրահում իրականացված համատեղ ծրագրով։ Կրեավիվա մանկական թանգարանն արվեստային կրթության այլընտրանքային հարթակ է։

Երկու կառույցներում էլ շատ է կարևորվում արվեստի մատչելիության սկզբունքը և մեծ աշխատանքներ են տարվում ներառականության ուղղությամբ։ Գեղագիտության ազգային կենտրոնը մշտապես զարգացող, ոլորտի միջազգային չափանիշներին և ժամանակակից մոտեցումներին հետևող կառույց է։

Դրա վառ վկայություններից է Կրեավիվա թանգարանի հետ համագործակցությունը, որն, առաջին հերթին, ուղղված է կենտրոնի մասնագիտական ներուժի «վերազինմանը», նոր գիտելիքների ձեռքբերմանն ու փորձի փոխանակմանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ