fbpx
Հասարակություն

ԳԱԶ-53 մակնիշի ցիստեռնում հրդեհ է բռնկվել. վարորդը հոսպիտալացվել է

Հուլիսի 20-ին՝ ժամը 13:31-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խարբերդ գյուղի օղակաձև խաչմերուկի հարևանությամբ այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «ԳԱԶ-53» մակնիշի ցիստեռնում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:53-ին, մարվել՝ 14:07-ին: Այրվել է բիտումով լցված ավտոցիստեռնի հետնամասը՝ մասնակի: Հրդեհի հետևանքով վարորդը (Է. Ղ.) ստացել է այրվածքներ. տուժածը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ