Հուլիսի 19-ին, ժամը 20:28-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ֆանտան գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է կուտակած անասնակեր։ Այս մասին հայտնել է ԱԻՆ-ը։
«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։56-ին, մարվել՝ 21:11-ին: Այրվել է մոտ 150 հակ կուտակած անասնակեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։