Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին այսօր խորհրդարանի ստորին պալատում հայտարարել Է, որ գնում Է հանդիպման հանրապետության նախագահ Սերջո Մատարելլայի հետ, որպեսզի հրաժարական տա, ինչպես սպասվում Էր:
«Ես խնդրում եմ դադարեցնել նիստը: Որովհետեւ ես գնում եմ հանրապետության նախագահի մոտ, որպեսզի հայտնեմ իմ մտադրությունների մասին»,- ասել Է Դրագին: