fbpx
Առողջապահություն

851 միլիոն դրամ ԱՆ-ին․ կկառուցվել և կվերակառուցվեն 5 բժշկական կենտրոններ

Կառավարության այսօրվա՝ հուլիսի 28-ի նիստում որոշում կայացվեց վերաբաշխում կատարել 2022 թվականի տարեկան բյուջեի կապիտալ ծախսերում ու բժշկական հաստատությունների կառուցման ու վերակառուցման համար Առողջապահության նախարարությանը հատկացնել 851 միլիոն դրամ:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ գումարն ուղղվելու է 5 բժշկական կենտրոնների վերակառուցմանն ու կառուցմանը, ինչպես նաև 1 ԲԿ-ի կառուցման նախագծա-նախահաշվային փաստաթղթերի փաթեթի նախապատրաստմանը:

Կապիտալ հիմնանորոգվելու են Ինֆեկցիոն հիվանդություննեի ազգային կենտրոնը (163 մահճակալ, որից 6-ը վերակենդանացման), Վաղարշապատի հիվանդանոցը (90 մահճկալ, որից 8-ը՝ վերակենդանացման), Աշտարակի հիվանդանոցը (32 մահճակալ, որից 3 վերակենդանացման), Արտաշատի ԲԿ-ի պոլիկլինիկայի մասնաշենքը, ինչպես նաև Տաշիրի ու Կոտայքի «Նաիրի» ԲԿ-ների համար կառուցվելու են լրիվ նոր շենքեր համապատասխանաբար 30 և 25 մահճակալային ֆոնդով:

Բացի այդ, կազմվելու է Արթիկի ԲԿ-ի նոր մասնաշենքի կառուցման նախագծա-նախահաշվային փաստաթղթերի փաթեթը:

«Բոլոր ԲԿ-ները հագեցվելու են անհրաժեշտ նոր սարքավորումներով ու գույքով», – ասաց Ավանեսյանը:

Նա նկատեց, որ կառուցվող և վերակառուցվող ԲԿ-ների թիվը կդառնա 13, որից երկուսը հանրապետական նշանակության, 11-ը՝մարզային. «Մինչ տարեվերջ կունենանք նաև ևս 6 բժշկական կազմակերպությունների նախագծա-նախահաշվային փաստաթղթերի ամբողջական փաթեթները, որոնց մի մասի կառուցման և վերակառուցման աշխատանքները կփորձենք հենց այս տարի մեկնարկել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ