fbpx
Հասարակություն

Մաքսային ծառայողի պատրաստաման դասընթացի մասնակիցներն անցել են գործնական փուլ

Պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի մասնակիցներն արդեն անցել են գործնական պարապմունքների.

183 մասնակից, 7 խմբով Արարատյան մաքսատուն-վարչությունում են։

Ավելի վաղ, նրանք բարեհաջող հաղթահարել են տեսական դասընթացների փուլը․ յուրաքանչյուր շաբաթվա վերջին օրը ուսանողները քննություն են հանձնել, իսկ հիմա գիտելիքները կիրառում են պրակտիկայում։

15 շաբաթանոց ծրագիրը բաղկացած է 5 շաբաթ տեսական և 10 շաբաթ գործնական պարապմունքներից. մասնակիցներն ուսումնասիրում են ոլորտի նրբությունները՝ սկսած մաքսային օրենսգրքից մինչև
բեռների բացթողում:

Հագեցած ուսումնական պրոցեսի վերջում մասնակիցները կգնահատվեն, լավագույն ցուցանիշներով ուսանողներն աշխատանքի հնարավորություն կստանան պետական եկամուտների կոմիտեում:

Ամիսներ առաջ մեկնարկած մաքսային ծառայողների պատրաստման դասընթացների վերջնարդյունքը՝ 2024 թվականից ամբողջությամբ թվային մաքսային համակարգի անցնելն է։

Մանրամասները՝ տեսանյութում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ