Հիմնադրվել է՝ 1565 թվականի մարտի 1-ին։
Բնակչություն՝ 6,32 մլն։
Մականուններ՝ Ռիո, Հրաշալի քաղաք։
Տեսարժան վայրեր՝ Կոպակաբանա, Իպանեմա, Քրիստոսի Քավիչի արձան, Սամբոդրոմո։
Ռիո դե Ժանեյրոն Բրազիլիայի առաջին մայրաքաղաքն է եղել։
Հայտնի ֆուտբոլային հարձակվող Ռոնալդոն ծնվել է Ռիո դե Ժանեյրոյում։
Պելեն անցկացրել է իր վերջին հանդիպումը Ռիո դե Ժանեյրոյում։
Այս քաղաքում շատերի կողմից սիրված տեղափոխման միջոցը հեծանիվն է: Պարզվում է, որ կա մոտ 75 կմ ճանապարհ, որով երթևեկում են միայն հեծանվորդները:
Ռիո դե Ժանեյրոյում, գիշերային ժամերին, թույլատրվում է անցնել խաչմերուկներn առանց լուսացույցի գույնին նայելու: Պատճառը պարզ է՝ գիշերային դատարկ փողոցում կանգ առած մեքենան հեշտությամբ կարող են կողոպտել ։
Ռիո դե Ժանեյրոյում է գտնվում Հարավային Ամերիկայի ամենահին տրամվայի գիծը, որը գործարկվել է դեռևս 1896 թվականին։ Այն, ի դեպ, աշխատում է մինչ օրս:
Աշխարհի ամենախոշոր անտառը գտնվում է հենց Ռիո դե Ժանեյրոյում:
Ռիո դե Ժանեյրոյի խորհրդանիշը Հիսուս Քրիստոսի վիթխարի արձանն է, որի բարձրությունը հասնում է 38 մետրի և այն կառուցել են շուրջ ինը տարի ՝ շինարարական նյութեր ներմուծելով Շվեդիայից:
Ռիո դե Ժանեյրոյում Քրիստոսի վերոնշյալ արձանը ներառված է աշխարհի յոթ նոր հրաշալիքների ցանկում։
Ռիո դե Ժանեյրո պորտուգալերենից թարգմանաբար նշանակում է «հունվարյան գետ»։ Բայց, որքան էլ որ զարմանալի թվա, այստեղ գետեր չկան:
Գիտնականներն ապացուցել են, որ երկինքը այս քաղաքի վերևում ավելի մուգ երկնագույն երանգ է ստանում, քան աշխարհի որևէ այլ հատվածում: