2022 թվականի օգոստոսի երկուսի դրությամբ ոռոգման նպատակներով Սեւանա լճից բաց է թողնվել 87 միլիոն 929 հազար խորանարդ մետր ջուր։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2022 թվականի հունվարից մինչև օգոստոսն ընկած ժամանակահատվածում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 149 միլիոն 798 հազար խորանարդ մետր ջուր։
Օգոստոսի 2-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 63 սանտիմետր բարձրության վրա, ինչը 9 սանտիմետրով ցածր է մնում նախորդ տարվա նույն օրվա նիշից։