fbpx
Քաղաքականություն

Քայլեր կա՞ն, արե՛ք, որ ամեն նիստիդ ժամանակ մեկ րոպե լռությամբ մեր եղբայրների մահը չսգաք․ Այվազյան

Azat TV-ի գլխավոր խմբագիր Նարեկ Այվազյանը Facebook-ի իր էջում գրառում է արել, որում ասվում է․

«Զարմանում էի, որ Փաշինյանն այսքանից հետո էլ նոյեմբերի 9-ի չարաբաստիկ հայտարարությունը համարում է անվտանգության գարանտ ու անվտանգության երախշավոր է համարում օկուպաշկեքին։

Իսկ հիմա ի՞նչ անեմ զարմանալու փոխարեն։ Մարդն անուղղակի ասեց, որ բերեք պլանը, նախագիծը կողմերով պայմանավորվենք՝ տալու ենք Բերձորը, Սուսն էլ, ձեր ճամփով էլ կգնան-կգանք, և թեքվեց ու ուղիղ ասեց՝ դուք էլ մեր ճամփեքով, չէ՞, պրն. Աբազյան։

Ու ինստիտուտների արձանագրում է մեջբերում։ Այն որ ապուշ կարելի է կտրել։ Լեռնային Ղարաբաղ, շփման գիծ ու Լաչինի միջանցք։ Եղբայր, դրանք միշտ էլ նշվել են փաստաթղթերում, բայց դրանից ոչինչ չի փոխվել։ Կա՞ որևէ կարևոր կամ շրջադարձային փաստաթուղթ, որ դրանք մեջը նշված չլինեն։ Բա ԼՂ կոնֆլիկտի մասին է, առանց դրանց նշելու չի լինի։

Իրականում մեկ բան դուր եկավ խոսքում օկուպաշկեքի մասին, որ ասեց՝ խաղաղապահ օպերացիա են անում։ Հա, եղբայր, օպերացիա են անում, ոնց որ Ուկրաինայում են անում, դրա սառը տեսակով՝ ուրիշ կողմի ձեռքով, իսկ միջազգային իրավունքին ու գործիքներին վաղուց պետք է անցած լինեիր, ոչ թե նո՜ր, եթե՜, հանկա՜րծ, չգա՜ն, խելոք չմանա՜ն, կդմիենք։

Դիմի՛, վաղուց պետք է դիմեիր։ Ու՞մ ես ձեռք առնում՝ մե՞զ, քե՞զ, իրե՞նց, մյուսների՞ն։ Վարչակա՞զմ եք, թե՞ պուճուր երեխա, որ նեղանալու է, գնա մամային ասի։ Է, քայլեր կա՞ն, արե՛ք, պաշտպանե՛ք, որ ամեն նիստիդ ժամանակ մեկ րոպե լռությամբ մեր եղբայրների մահը չսգաք»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ