Լատվիայի Սեյմը Ռուսաստանին ճանաչել է «ահաբեկչությունը հովանավորող պետություն», իսկ Ուկրաինայում հատուկ գործողությունը՝ «ահաբեկչություն»: Այդ մասին հայտնել են Սեյմի մամուլի ծառայությունից:
Պաշտոնական հայտարարության մեջ պատգամավորները կոչ են արել մեկուսացնել Ռուսաստանին միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններից, պատժամիջոցներ սահմանել Բելառուսի դեմ:
Լատվիայում Եվրամիության պետություններին հորդորել են նաև անհապաղ սահմանափակել մուտքի արտոնագրերի տրամադրումը Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիներին: