fbpx
Տնտեսություն

Բելառուսական կողմից Հայաստանում վերելակային սարքավորումների գործարան ստեղծելու առաջարկ է եղել

Բելառուսական կողմից Հայաստանում վերելակային սարքավորումների հավաքման գործարան ստեղծելու առաջարկ է եղել, որին հայկական կողմն աջակցել է։ Այս մասին Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի կողմից կազմակերպված կլոր սեղանի ժամանակ հայտարարեց Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկը։

«Մասնավորապես, զրուցել եմ փոխվարչապետի հետ (Մհեր Գրիգորյանի)։ Բայց հավաքման արտադրությունը վերջին փուլն է: Առայժմ աշխատում ենք սպասարկման կենտրոնների ստեղծման վրա, որպեսզի վերելակներ սպասարկելու համար Բելառուսից մասնագետներ կանչելու կարիք չլինի, որպեսզի Բելառուսում վերապատրաստում անցած հայերն իրենք ամեն ինչ անեն»,- ասաց նա։

Կոնյուկը հիշեցրեց, որ բելառուսական արտահանման հիմքում շարունակում է մնալ տրակտորների մատակարարումը։

«Բելառուսի դեսպանությունը շարունակում է կենտրոնացած մնալ կառուցողական համագործակցության վրա։ Հայաստանի հետ առևտրատնտեսական համագործակցությունն այսօր դրական միտում ունի պատժամիջոցային ճնշման պայմաններում, ինչը հաստատում է միասնության սկզբունքը նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում»,- հավելեց դեսպանը։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ