Անտոնիի և Մարտին Դուբրավկայի տրանսֆերները վերջինը կլինեն «Մանչեսթեր Յունայթեդի» համար այս տրանսֆերային պատուհանում։ Այս մասին հայտնել է ՄՅՈւ-ի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը։
«Կարծում եմ, որ Դուբրավկայի տեղափոխությամբ կավարտվի մեր տրանսֆերային պատուհանը: Բայց եթե լավ հնարավորություն կա, մենք պետք է ուշադիր լինենք որպես թոփ ակումբ»,- ասել է Տեն Հագը:
Մարզիչը նաև հայտնել է, որ Կրիշտիանու Ռոնալդուն և Աարոն Վան-Բիսական այս ամառ չեն հեռանա «Մանչեսթեր Յունայթեդից»։
«Ակնհայտ է, որ Ռոնալդուն մնում է։ Մեզ որակյալ խաղացողներ են պետք։ Մեզ ավելի շատ խաղացողներ են պետք։ Սա թույլ կտա ռոտացիա անել և պահպանել կայունությունը:
Աարոնը ևս մնում է։ «Մանչեսթեր Յունայթեդը» ներկայիս կազմով կխաղա սեպտեմբերից մինչև առնվազն հունվար»,- մեջբերում է Տեն Հագին Manchester Evening News-ը։