Բժիշկ, թունաբան Նիմա Մաջլեսին Eat This, Not That-ին պատմել է հինգ տարբեր դեղամիջոցների մասին, որոնք առավոտյան ընդունել չի կարելի։
Մասնագետի ցուցակը գլխավորում են մկանները հանգստացնող միջոցները, ինչպիսիք են ցիկլոբենզապրինը, մետոկարբամոլը, որոնք քնկոտություն են առաջացնում և հաճախ ընկնելու, բերանի չորացման եւ փորկապության են հանգեցնում։
Այդ դեղամիջոցներն ավելի լավ է ընդունել քնելուց առաջ, նախազգուշացրել է բժիշկը։
Մասնագետը նաև պատմել է կավա սննդային հավելումների մասին, որը հաճախ օգտագործվում է իր անկսիոլիտիկ ազդեցության պատճառով:
Ցավոք, դրա օգտագործումը կարող է կենտրոնացման հետ կապված խնդիրներ առաջացնել: Առավոտյան խուսափեք այն ընդունելուց։ Ավելի լավ է այն ընդունել քնելուց առաջ, խորհուրդ է տվել մասնագետը։
Մասնագետի ցուցակում հաջորդը հակահիպերտոնիկ դեղամիջոցներն էին, ինչպիսիք են բետա-բլոկլերները և կալցիումային ալիքների արգելափակումները, որոնց ընդունումից օրվա ընթացքում պետք է խուսափել:
«Քնելուց առաջ այդ դեղերի ընդունումը կարող է որոշակի առավելություններ ունենալ սրտանոթային համակարգի համար: Իսկ կողմնակի ազդեցություններից մեկը հաճախ հոգնածությունն է: Ուստի առավոտյան այդ դեղերի ընդունումը կարող է ամրապնդել այդ ազդեցությունը»,- բացատրել է բժիշկը:
Բժիշկ Մեջլասին պատմել է նաև, որ խոլեստերինի դեմ դեղամիջոցներն ավելի լավ է ընդունել երեկոյան, քանի որ ենթադրվում է, որ խոլեստերինի մեծ մասը ձևավորվում է վաղ առավոտյան:
«Սովորաբար, դրանցից շատերը քնկոտություն են առաջացնում: Քնելուց առաջ դրանք ընդունելն իմաստ ունի՝ օրվա ընթացքում բազմաթիվ անցանկալի կողմնակի ազդեցություններից խուսափելու համար»,- հավելել է նա։

