fbpx
Աշխարհ

Ճապոնիան և Եվրոպան պայմանավորվել են պահպանել հակառուսական պատժամիջոցները

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը պայմանավորվել են պահպանել հակառուսական պատժամիջոցները։ Այս մասին հայտնում է Ճապոնիայի ԱԳՆ կայքը։

Միշելը ժամանել է Տոկիո՝ մասնակցելու նախկին վարչապետ Սինձո Աբեի պետական ​​հուղարկավորությանը։ «Ինչ վերաբերում է Ուկրաինայում տիրող իրավիճակին, նրանք համաձայնել են, որ կարևոր է պահպանել G7-ի միասնությունը և վերահաստատել են իրենց վճռականությունը՝ ԵՄ-ի և այլ երկրների հետ սերտ համագործակցությամբ, պահպանել կոշտ պատժամիջոցները Ռուսաստանի դեմ և աջակցել Ուկրաինային»,- հայտնել են արտաքին գործերի նախարարությունից։

Կողմերը մտահոգություն են հայտնել ստատուս քվոն փոխելու փորձերի վերաբերյալ և համաձայնության են եկել միջազգային ջանքերի շուրջ՝ ուղղված միջուկային զենքից զերծ աշխարհին։

Կիսիդան նաև առաջարկել է չեղարկել ճապոնական ապրանքների ներմուծման սահմանափակումները, մինչդեռ Միշելը ողջունել է Տոկիոյի որոշումը՝ վերացնել միակողմանի սահմանափակումները, որոնք սահմանվել են կորոնավիրուսային համաճարակի ժամանակ։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ